Արմենը 31 հատ զուգագուլպա է գողացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 14, 2012 11:39

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սթար» առևտրային ցանցի անվտանգության ծառայության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ ժամը 19.15-ին մի տղամարդ Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետից գողացել է 31 հատ զուգագուլպա և դուրս գալիս բռնվել անվտանգության աշխատակիցների կողմից:
Ոստիկանության ծառայողները գողության փորձ կատարած տղամարդուն` 49-ամյա Արմեն Կ.-ին, բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply