Տան հատակը տաքանում է անհայտ պատճառներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2012 12:59

Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.24-ին քաղաքացի Աբրահամյանից ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» թաղամասի 5-րդ փողոցի թիվ 35ա տան հյուրասենյակի մանրահատակը տաքանում է:

Դեպքի վայր է մեկնել Մալաթիա-Սեբաստիայի բաժնի ավագ հրահանգիչ, լեյտենանտ Բուլղադարյանը: Էլ. լարերի կարճ միացման կասկածանքով տունը մոտ 2 ժամ հոսանքազրկվել է, սակայն ջերմաստիճանը չի նվազել:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում հյուրասենյակի միջնապատը և հատակը (մոտ 5 մ երկարությամբ) տաքանում են: Տեղում իրականացվել է ռադիոակտիվ ճառագայթման ֆոնի ստուգում, որի արդյունքում ռադիոակտիվ ճառագայթման ֆոնը գերազանցող մակարդակներ չեն հայտնաբերվել:

Տան հիմքից նմուշներ են վերցվել` պարզաբանելու տաքության առաջացման պատճառը:

Ըստ նախնական եզրակացության՝  խոնավության հետևանքով հնարավոր է կրաքարի կամ նախկինում օգտագործված շինանյութի ակտիվացում, ինչից տեղի է ունենում բարձր ջերմության անջատում:

Սեպտեմբերի 14-ին հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից կիրականացվեն համապատսախան հետազոտություններ:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply