Հրդեհ Շիրակի փողոցում. 2 մեքենա է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2012 10:53

Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ  արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.13-ին, մարվել` 00.37-ին: Լ. Պապիկյանին պատկանող ավտոտնակում ամբողջությամբ այրվել են Ռ. Կարապետյանին պատկանող “Միթսուբիշի պաջերո” մակնիշի 20 ՕՍ 613  և  “Երևան ջուր” ՓԲԸ-ին պատկանող “Վազ 2107” մակնիշի 691 ՕՍ 64 պետհամարնիշների ավտոմեքենաները, իսկ Հ. Վալյանին պատկանող ավտոտնակում՝ տնտեսական իրեր (15 քմ):

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply