Գյումրիում տիրող աղքատության և ամենաթողության դեմքը (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2012 10:28

Գյումրիում վերջին տարիներին նկատվում է ևս մեկ ցավալի երևույթ` կանանց ու հատկապես միայնակ մայրերի Թուրքիա և Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու դեպքերի աննախադեպ աճ: Եվ որպես կանոն, նրանցից շատերն իրենց մանկահասակ երեխաներին կամ տեղավորում են մանկատներում, կամ թողնում են տարեց տատիկների խնամքին:

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին ամերիկահայ բարերարների կողմից ուղարկված օգնությունը բաժանելու նպատակով այցելեցին քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկը:
Մեր այցելած տասնյակ ընտանիքներից միայն 4-ի մասին պատմող դրվագներ նպատակահարմար համարեցինք ընդգրկել մեր այսօրվա տեսանյութում, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. տեսանյութում ցայտուն կերպով երևում է այն թշվառությունն ու բարձիթողի վիճակը, որը տիրում է Գյումրիում: Նշենք նաև, որ տեսանյութի վերջում դպրոցը լքելու դրդապատճառների մասին պատմող պատանու դեմքը հասկանալի նկատառումներով որոշեցինք ծածկել:

 

Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply