Բրիտանիան ժամկետից շուտ Աֆղանստանից դուրս կբերի զորքերի մի մասը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2012 10:25

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմմոնդը դիտարկել է Աֆղանստանից զորքերի մի մասի դուրսբերման հնարավորությունը:

Guardian -ին տված հարցազրույցում Հոմմոնդը հայտնել է, որ կես տարի առաջ զինվորական գերատեսչությանը հրամայվել էր  «հնարավորինս երկար ու շատ զորք պահել այնտեղ»:

Պլանի համաձայն, Բրիտանիան տարեվերջին պետք է Աֆղանստանից դուրս բերեր իր 500 զինծառայողներին` թողնելով 9 հազարին` աֆղանական անվտանգության ուժերին օգնելու նպատակով, սակայն, նախարարի խոսքով, զինվորակաները կարծում են, որ 2013-ին անհրաժեշտ կլինի  Աֆղանստանում կրճատել բրիտանական ներկայությունը:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply