Իսակովի պողոտայում մեքենա է կողաշրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2012 10:25

Սեպտեմբերի 14-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 10 հասցեի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած և վառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և  ՃԿԿ  ԱԻ  արձագանքման խմբերը: Դեռեվս չբացահայտված հանգամանքներում “Նիսսան միկրա” մակնիշի 33 SR 094 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` 1985 թ. ծնված Դավիթ Մանուկյանը, ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է “Մալաթիա” բժշկական կենտրոն. հրդեհի բռնկում տեղի չի ունեցել: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply