«Մանկական Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի ներկայացուցչին կորոշի SMS քվերարկությունը եւ պրոֆեսիոնալ ժյուրին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | September 14, 2012 10:19
Հաստատվել է Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012» մրցույթի Հայաստանում անցկացվող փուլի քվեարկության կանոնակարգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը` եզրափակչում ելույթների հերթականությունը որոշվում է եզրափակչի մասնակիցների ներկայությամբ եզրափակչին նախորդող շաբաթվա ընթացքում անցկացվող վիճակահանության ժամանակ:
Գասպարյանի խոսքով`եզրափակիչ փուլի ընթացքում քվեարկությունն իրականացվելու է հեռուստադիտողների /SMS/ քվեարկությունների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Քվեարկությանը կարճ հաղորդագրություններով կարող են մասնակցել հայաստանաբնակ հեռուստադիտողները։ Այն սկսվում է եզրափակիչ փուլում առաջինը ներկայացվող երգի առաջին վայրկյանից եւ ավարտվում է վերջին երգի ավարտից հետո 15 րոպե անց: Եզրափակիչ փուլի ընթացքում յուրաքանչյուր ստեղծագործության վերջնական միավորները հաշվարկվելու են ժյուրիի եւ SMS-քվեարկության արդյունքների հիման վրա` 50% – 50% հարաբերակցությամբ:
Առավելագույն 12 միավորը կստանա այն երգը, որը ժյուրիի եւ SMS-քվեարկության հանրագումարի արդյունքում կհավաքի ամենաբարձր ցուցանիշը, 10 միավոր կստանա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն ունեցող երգը, 8 միավոր՝ երրորդը եւ այլն։
Ժյուրիի եւ հեռուստադիտողների կողմից կարճ հաղորդագրությունների քվեարկությամբ առավելագույն՝ 12 միավորն ստացած լավագույն ստեղծագործության կատարողը կամ կատարողները (այսուհետ՝ Հաղթող մասնակից) կստանա իրավունք Հայաստանը ներկայացնելու Ամստերդամ քաղաքում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին: Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում տեղի կունենա Մանկական Եվրատեսիլ 2012-ի Հայաստանյան Եզրափակիչ փուլը սեպտեմբերի 30-ին, ժամը 19:30-ին: Եզրափակիչ փուլին ներկայացված է 17 մասնակից:






Facebook
Tweet This
Email This Post
