Ճապոնիայի ու Չինաստանի միջև վիճելի կղզիների շուրջ կոնֆլիկտը կրկին սրվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2012 10:03

Չինական 2 նավ հսկում է ճապոնիայի տարածքում գտնվող Սենկակու կղզիները: Ճապոնիան դրանք համարում է իրենը, մինչդեռ Չինաստանը  այդ  պահանջներն անօրինական է համարում:

Չինական կողմը պնդում է, որ  Ճապոնիան , XIX  դարում զավթելով դրանք, խախտել է օրենքը: Ու որպեսզի     ինչ- որ կերպ ցույց տա, որ այդ կղզիները Չինաստանինն են, երկիրն այդ կողմն է ուղարկել 2 պարեկային նավ: Ճապոնիան դրան ի պատասխան ոչինչ չի նախաձեռնում, սակայն ափային  պարեկությունը հսկում է չինական նավերին:

Բոլորվին վերջերս Ճապոնիան մասնավոր սեփականատերերից գնեց 5 կղզիներից 3-ը, ինչն էլ վիճելի կղզիների շուրջ կոնֆլիկտի սրման առիթ դարձավ:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply