ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողները այցելել են Ծիծեռնակաբերդ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 13, 2012 18:46

Օրեր անց ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում կայանալիք «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնց ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների զինծառայողները ծանոթանում են Հայաստանի գեղատեսիլ վայրերին, պատմամշակութային հուշարձաններին: Ս.թ. սեպտեմբերի 13-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղակայված ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողները մշակութային միջոցառումների շրջանակում այցելել են Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, եղել են Հայոց ցեղասպանության տուն-թանգարանում:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply