Ջերմուկ քաղաքի զարգացումը կազդի զբոսաշրջային ծառայությունների գների նվազմանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2010 15:38

Հայաստանի սարերն ու խիստ ձմեռը եթե մեր համար խնդիր են, ապա շվեյցարարացիները համար միլիարդներ աշխատելու հնարավորություն են. այսօր լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Փետրվարի 8-11-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Շվեյցարիայի համադաշնություն`Վերբիեր քաղաք, ծանոթանալու դահուկային և առողջարանային հանգստավայրերի զարգացման շվեյցարական փորձին և քննարկել դրանց կիրառման հնարավորությունները Ջերմուկ քաղաքում:

Ջերմուկը որպես միջազգային նշանակության հանգստավայր դարձնելու որոշումն ընդգրկված է կառավարության օրակարգում դեռևս 2009թ.:

«Չպետք է վախենալ ներդրումներ անելուց,- ասաց էկոնոմիկայի նախարարը,- երբ ներդրումների ծավալներին ծանոթանում և տեսնում ես ակնկալիքը` վախդ անցնում է: Այդ ներդրումները 2-3 տարի հետո հետ են վերադառնալու»:

Երիցյանն ասում է, որ Ջերմուկն առողջարանային-հանգստավայրային գոտի դարձնելը կազդի հայկական շուկայում զբոսաշրջիկներին առաջարկվող ծառայությունների գների ձևավորման վրա:

«Այժմ կա միայն Ծաղկաձորը, բայց եթե լինի Ջերմուկը, իսկ կառավարության օրակարգում կա նաև Արզնի հարցը, մրցակցությունը կուժեղանա,- ասում է Երիցյանը,- իսկ ներդրողները կաշխատեն փաթեթներով, որն, անշուշտ, կազդի գնի վրա»:

Ջերմուկի ապագա մանրակերտի պատրաստման և գործարար մոդելի մշակման աշխատանքներն իրականացնում է շվեյցարական ԹայգերԴեվ Սուիսս ընկերությունը: Այդ աշխատանքն արժի 200 000 ամերիկյան դոլար, որը վճարում է ՀՀ կառավարությունն ու Ջերմուկի քաղաքեպտարանը 50/50 տոկոս համամասնությամբ:

Երիցյանն ասում է, որ Ջերմուկում արգելված են բոլոր տեսակի կառուցապատման թույլտվությունները մինչև կհաստատվի քաղաքի զարգացման մանրակերտը:

Դիտվել է 1905 անգամ:
Print Friendly

Leave a Reply