Խաղեր ճապոնոցի ֆուտբոլիստների հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 13, 2012 15:53

Հայաստանում` Հանքավանի մարզաբազայում և  ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, ուսումնամարզական հավաք անցկացնող Ճապոնիայի մինչև 16 տարեկան ֆուտբոլիստների  հավաքականը  ստուգողական երկու հանդիպում կանցկացնի մեր երկրի մինչև 16 և մինչև 17 տարեկանների հավաքականների հետ:

Մինչև 16 տարեկանների  հավաքականների  հանդիպումը կկայնա սեպտեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հանքավանի մարզաբազայում, իսկ մինչև 17 տարեկանների հավաքականների  հանդիպումը` սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին` ֆուտբոլի ակադեմիայում:

Ճապոնիայի մինչև 16 տարեկանների  հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք մինչև 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Այն մեկնելու է սեպտեմբերի 18-ին:

Դիտվել է 1297 անգամ:
Print Friendly

Leave a Reply