ՏՄՊՊՀ-ը կհրապարակի խանութների զեղչային քաղաքականության և անբարեխիղճ գովազդների վերաբերյալ բացահայտումները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 13, 2012 16:09

Սեպտեմբերի 14-ին, ժամը 12-ին տեղի կունենա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կհրապարակվեն մի քանի վարույթների արդյունքները:

Մասնավորապես, -ը սպառողների բողոքների հիման վրա, ուսումնասիրել է խանութների կողմից լայնորեն կիրառվող զեղչային քաղաքականությունը: Ըստ բացահայտումների, զեղչերի մասին հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը:
 ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է նաև գովազդային շուկան: Հեռարձակվող որոշ գովազդներում առկա են  անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, մասնավորապես այնպիսի որակումներ, որոնք կարող են մոլորեցնել սպառողներին և որոշակի խոչընդոտ հանդիսանալ միևնույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների համար:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply