Հետախուզվում է սպանության մեղադրանքով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 13, 2012 15:13
Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ  հրապարակից  իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր  Սերգեյանի դիակը:
Պարզվել է, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել Նվեր  Սերգեյանի և 1976 թ. ծնված  Արամ  Ղազարյանի միջև, որի ընթացքում Ա. Ղազարյանը  «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նվեր Սերգեյանին և դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով Նվեր Սերգեյաը մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Դիտվել է 679 անգամ:
Print Friendly

Leave a Reply