Զարուհի Փոստանջյանն ԱԺ նիստի ընթացքում ստորագրություն էր հավաքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 13, 2012 15:11

Այսօր ԱԺ նիստի ընթացքում «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ինչ-որ թուղթ ձեռքին շրջում էր տարբեր խմբակցությոունների պատգամավորների մոտով` նրանց հետ ինչ-որ հարց քննարկելով:
«Անկախ»-ը փորձեց հետաքրքրվել Փոստանջյանից, թե ինչ հարց էր նա քննարկում պատգամավորների հետ նիստի ժամանակ: Մեզ հետ զրույցում տիկին Փոստանջյանն ասաց, որ իրեն անհրաժեշտ է հավաքել 27 պատգամավորի ստորագրություն` Սահմանադրական դատարան դիմելու համար:
“Ինձ անհրաժեշտ է 27 ստորագրություն, որպեսզի կարողանամ դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու համապետական ընտրությունների օրը արտերկրում գտնվող միայն դիվանագիտական և հյուպատոսական ծառայության աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին ընտրելու իրավունք տրամադրելու խտրկանությունը: Այսինքն` մենք ուզում ենք այնպես անել, որ ՀՀ մյուս քաղաքացիներն էլ, ովքեր համապետական ընտրությունների օրը կգտնվեն արտերկրում, նրանք ևս օրենքով հնարավորություն ունենան քվեարկելու Հայաստանի որևէ համապետական ընտրություններում”,- նշեց “ժառանգության” պատգամավորը:
Այս պահին, ինչպես նշեց Զ. Փոստանջյանը, հավաքվել է շուրջ 17 ստորագրություն: Պատգամավորը այդ հարցով առայժմ դիմել է ՀՅԴ խմբակցության պատգամավորներին, ովքեր բոլորն էլ համաձայնվել են նրա առաջարկին` տալով իրենց ստորագրությունը, ՀԱԿ անդամներին, որոնցից մի քանիսն են համաձայնել, մնացածն էլ պատասխանել են` կմտածեն կասեն, և ԲՀԿ-ից որոշ պատգամավորների, ովքեր ևս ասել են, որ կքննարկեն խմբակցությունում նոր կպատասխանեն: Հանրապետական կուսակցության որևէ պատգամավորի, սակայն, Զարուհի Փոստանջյանը այս հարցով առայժմ չի դիմել:

Վահե Մակարյան

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply