Խաղաղ արդյունք`թուրքերի հետ ֆուտբոլային խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 22, 2010 15:25

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում մեկնարկեց ֆուտբոլի այդ երկրի նախագահի գավաթի խաղարկությունը:

Կապանի «Գանձասարը» առաջին տուրում մրցեց Թուրքիայի ակումբային հավաքականի հետ: Խաղի հաշիվը 8-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց թուրք Չագրի Յարկինը: Միայն 68-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո, մեր թիմի վրացի լեգեոնական Դավիթ Խանիշվիլին գլխի հարվածով գրավեց Թուրքիայի հավաքականի դարպասը` 1:1: Մինչև հանդիպման ավարտն հաշիվը մնաց անփոփոխ:

Այս խմբի մյուս խաղում Աշգաբադի «Ալթին Ասիրուն» 2:0 հաշվով առավելության հասավ Տաջիկստանի չեմպիոն «Վախշի» նկատմամբ:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply