Տնտեսվարող սուբյեկտների էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման վարձը կվճարվի պետական բյուջեի հաշվին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 13, 2012 14:32

2013թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործատուները պետք է բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնեն գրանցման հայտ և ամեն ամիս` անձնավորված հաշվարկ, որի մեջ պետք է արտացոլվեն ֆիզիկական անձանց վճարված եկամուտն ու դրանից հաշվարկված եկամտային հարկի չափը: ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք մինչ նոյեմբերի 30-ը կստանան էլեկտրոնային ստորագրություններ և նույնականացման քարտեր, ապա 2013-ին էլեկտրոնային ստորագրության վարձավճարը կֆինանսավորվի պետական բյուջեի հաշվին:
«Գործընթացին աջակցելու համար մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր: Նախատեսվում է իրականացնել լայնածավալ իրազեկման և տնտեսվարող սուբյեկտների ուսուցման աշխատանքներ, որպեսզի 2013-ին հնարավոր լինի անցնել միասնական հաշվետվության ձևին` էլեկտրոնային տարբերակով» ,- ասել է Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ սա կնպաստի կոռուպցիոն ռիսկերի, տնտեսվարող սուբյեկտ-պետական մարմին շփումների, ինչպես նաև հաշվետվությունների քանակի նվազմանը:

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply