Ավտովթարներ Սպիտակ-Վանաձոր և Գավառ-Ծաղկաշեն ճանապարհներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2012 14:23


Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԴՈՋ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գավառ-Ծաղկաշեն ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply