Երեք հետախուզվողի են հայտնաբերել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 13, 2012 14:20

Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Խաչիկ Չ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 6-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 12-ին, ժամը 09.40-ին, կամավոր բաժին է ներկայացել Երանոս գյուղի 53-ամյա մի բնակչուհի, որը ս/թ սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր դատարանի կողմից նշանակված պատժի /ՀՀ քր. օր. 177 հոդ. 2-րդ մաս/ կրումից խուսափելու համար:

***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Գուգարքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 25 շենքի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Սարգիս Մ.-ն:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply