Հայ-թուրքական արձանագրությունները այս քառօրյայում չեն քննարկվի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2010 15:31

Հայ-թուրքական արձանագրությունները այս քառօրյայում չեն քննարկվելու եւ կընդգրկվեն օրակարգ՝ միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունից հետո: Այդ մասին այսօր հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի  նախագահ Արմեն Ռուստամյանի առաջարկով:

ՀՅԴ խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ էլ արդեն այսօր անդրադարձավ գործընթացին վերաբերող որոշ փաստաթղթեր ԱԳՆ-ից ստանալու խնդրին՝ հիշեցնելով, որ ԱԳՆ հարցապնդում էր ուղարկված, և նախարարությունը խոստացել էր ներկայացնել դրանք՝ արձանագրությունները փաթեթով խորհրդարան ուղարկելիս։ Սակայն, ինչպես նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, փաթեթն այժմ ԱԺ-ում է, իսկ փաստաթղթերը չկան: Սրա կապակցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց՝  «բոլոր անհրաժեշտ տեղեկանքները կպահանջվեն ԱԳՆ-ից»:

Այս քառօրյայի օրակարգում, ի թիվս այլ օրինագծերի, ընդգրկվել է կառավարության ներկայացրած «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագիծը: Օրինագծում լրացումները վերաբերում են միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերի կասեցմանը կամ դադարեցմանը, այսինքն՝ հնարավորություն են տալիս ետ կանչել ստորագրությունը միջազգային համաձայնագրից կամ անգամ կասեցնել այն, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել:

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply