Թութանհամոնի մասին շոկային բացահայտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2012 14:11

Անգլիացի բժիշկ Հ. Աշրաֆյանը եգիպտական փարավոն Թութանհամոնի վերաբերյալ շոկային մի բացահայտում է արել: Ըստ բժշկի`Թութանհամոնը կանացի գեղեցիկ մարմին ունենալու համար հորմոններ է օգտագործել, որն էլ  դարձել է նրա մահվան պատճառը, գրում է թուրքական «Sabah»–ը:
Աշրաֆյանը բացահայտել է, որ այդ հորմոնների պատճառով փարավոնը էպիլեպսիա, ինչպես նաև նյարդային այլ հիվանդություններ է ձեռք բերել: Բժիշկը նաև հավաստում է, որ Թութանհամոնը ցերեկային ժամերին պարբերաբար հալյուցինացիաներ է ունեցել և հավատացել է, թե աստվածային բաներ է տեսնում:
Աշրաֆյանը, ուսունասիրելով երիտասարդ տարիքում մումիայի վերածված փարավոնի մարմինը, բացահայտել է նաև, որ նրա մի ոտքը կոտրված է եղել, ինչն էլ էպիլեպսիկ լինելու ևս մեկ ապացույց է: Այս բացահայտումը ցնցել է բժշկության աշխարհը.Միչիգանի համալսարանից Հարվրդ Մարկելը այս թեորիան հետաքրքրական է համարել և ասել է, որ համամիտ է կարծիքին:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply