Անջելինա Ջոլին Թուրքիայում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2012 14:05

Հայտնի դերասանուհի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի հատուկ ներկայացուցիչ Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսար Անտոնիո Գուտեռեշը հետ միասին ժամանելով Թուրքիա եղել է Գազիանթեփում, ապա ավտոճանապարհով մեկնել Քիլիս:
Սպասվում է, որ նախագահությունը Արտակարգ իրավիճակների ղեկավարության Քիլիսում տեղակայված ապաստարանների պատասխանատուներից իրավիճակի մասին տեղեկություն է ստանալու, ապա հանդիպելու է ճամբարում գտնվող սիրիացիներին և նրանց հետ ճաշելու է,-հաղորդում է թուրքական «Zaman»-ը:
Մինչև բարձրաստիճան հյուրերի ժամանումը, ամբարում անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի պատվիրակությունը եղել է նաև Հորդանանում և Լիբանանում տեղակայված ճամբարներում:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply