Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանն է սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2012 13:57

Երեկ Լիբիայի Բինգազի քաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթեվենսը և դեսպանատան երեք աշխատակիցներ: Այդ լուրը հաստատել է Լիբիայի ներքին գործերի փոխնախարար Վանիս էլ Շերիֆը:

Այս կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Օբաման, քննադատելով տեղի ունեցածը, ասել է, որ իրենք մերժում են կրոնների դեմ ուղղված չարախոսությունները, սակայն դեմ են նաև ամերիկացի դիվանագետների սպանության պատճառ դարձած «անիմաստ բռնությանը»:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Օբամային հղված գրավոր հաղորդագրության մեջ ասել է, որ խորապես վշտացած է կատարված դեպքի պատճառով, հայտնել է իր ցավակցությունները և ամոթալի համարել տեղի ունեցածը, տեղեկացնում է «Haberler»-ը:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply