Գինեսի գրքի նոր չեմպիոնը 1մ 12 սմ հասակով Զևսն է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 13, 2012 13:40
Միչիգանից Զևս անունով դանիական դոգը, որի հասակը 1,12 սմ է, որպես աշխարհի ամենաբարձրահասկ շուն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: 70կգ քաշով չորքոտանուն կերակրելու համար օրական 14 կգ կեր է պահանջվում:
«Մենք ստիպված մի փոքրիկ բեռնատար գնեցինք, որ նրան տեղափոխենք: Իսկ եթե հանկարծ նա տրորում է մեզանից մեկի ոտքը, կապտուկ է առաջանում»,- պատմել է տերը: Կինն ասում է, որ փողոցում հաճախ են Զևսին ձիու հետ շփոթում:






Facebook
Tweet This
Email This Post
