Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է ֆուտբոլային խաղի որոշ դրվագներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 13, 2012 13:39

Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը, որոնք պարունակում են բազմաթիվ անճշտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները` ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու: Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ: Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական և մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու և դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի կոմիսարին և ոչ ազգային ֆեդերացիաներին:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply