Էրդողանը այցելեց Շաքի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2012 13:05

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցի շրջանակներում այցելել է Շաքի և ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերից մեկի`Վերին Քարվանսարայի հետ: Այդ մասին գրում է «Anadolu» գործակալությունը:
Հյուրերին ուղեկցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ`Մեհրիբան Ալիևայի հետ միասին: Բարձրաստիճան հյուրերը ճաշել են Քարվանսարայի այգում`ադրբեջանական մուղամի հնչյունների ներքո: Վերին Քարվանսարայը ընդհանուր առմամբ զբաղեցնում է 6000 կմ2 տարածք, ընդգրկում է մոտ 300 սենյակ և պահեստ և կառուցված է շաքիական ոճով`գունավոր խճաքարից և աղյուսից:

Դիտվել է 713 անգամ:
Print Friendly

Leave a Reply