Ֆիլմը Իսրայելը համար եմ արել. Սամ Բաջիլե

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2012 12:59

Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորանք պարունակող և բողոքի ցույցերի համար ճանապարհ հարթող «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Սամ Բաջիլեն խոստովանել է, որ ֆիլմը նկարահանվել է պրովոկատիվ քաղաքական միտմամբ:
Ֆիլմի ռեժիսորը, ով ծագումով հրեա է, ամերիկյան «Wall Street» հանդեսին տված հարցազրույցում ասել է. «Իսլամը քաղցկեղ է, մուսուլմաններն էլ միջատներ են, որոնց պետք է վերացնել: Այս ֆիլմով ցույց եմ տալու, որ իսլամը ատելություն պարունակող մի կրոն է»:
Սամ Բաջիլեն պատմել է, որ 100 իսրայելացիներից 5 միլիոն դոլար է ստացել և ֆիլմն էլ Իսրայելի համար է պատրաստել: Նրան այդ հարցում օգնել է նաև Ֆլորիդա նահանգի հակամուսուլման հովիվ Թերի Ջոնսը, ով հրապարակավ Ղուրան էր այրել:
Ֆիլմի որոշ հատվածներ հուլիսի սկզբին տեղադրվել են համացանցում, սակայն այն լայն արձագանք է ստացել «Twitter» -ում քննարկման առարկա դառնալուց հետո: Այդպիսի արձագանքի պատճառով Բաջիլեն ստիպված է եղել թաքնվել, հաղորդում է «Cnnturk»-ը:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply