Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել, 2 մարդ մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 13, 2012 12:53
Սեպտեմբերի 13-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում “Վազ 2106” մակնիշի 21 ՏՏ 678 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված “Բելոռուս T80” մակնիշի տրակտորի քարշակին, ինչի հետևանքով “Վազ 2106” մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1972թ. ծնված Ալֆրեդ Սիանոսյանը և տրակտորի վարորդը տեղում մահացել են: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Սիանոսյանի դին:






Facebook
Tweet This
Email This Post
