Անօրեն լրատվամիջոցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2012 12:53

ԱԺ-ին հաղորդում չներկայացնելու մասին «Հայկական ժամանակի»` սեպտեմբերի 13-ին տարածած լուրը ակնհայտ սուտ է եւ զրպարտություն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ հոդվածի համաձայն, զրպարտություն է համարվում անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելը, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Ավելին, թերթը ողջամտության սահմաններում միջոցներ չի ձեռնարկել` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը:Եվ հրապարակային ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչն արդեն լրագրողական օրինական գործունեության հետ որեւէ աղերս չունի

Դիտվել է 595 անգամ:
Print Friendly

Leave a Reply