Ներքին Ծաղկավանում փլուզվել է չբնակեցված տուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2012 12:02

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.17-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում փլուզվել է ոչ բնակելի  տուն:

Դեպքի վայր է մեկնել Տավուշի ՄՓՎ օպերատիվ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում մասամբ փլուզվել է գյուղամիջյան ավտոճանապարհին կից հին, ոչ բնակելի տան պատը, առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

Ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Փրկարարները ճանապարհի վտանգավոր հատվածը փակել են ժապավեններով:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի աշխատակիցները:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply