2012թ. առաջին կիսամյակում ԼՂՀ-ում արձանագրվել է 166 հանցագործության դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2012 11:30

2012թ. առաջին կիսամյակում ԼՂՀ տարածքում արձանագրվել է 166 հանցագործության դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 12 դեպքով կամ 6,7%-ով (2011թ. 1-ին կիսամյակում գրանցվել էր 178 դեպք): Արձանագրված 166 հանցագործություններից բացահայտվել են 138-ը, 14 հանցագործություններ չեն բացահայտվել, իսկ 14 հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր հաշվետու ժամանակահատվածի ավարտին դեռևս գտնվել են քննության փուլում: 2012 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 90,1 % (2011թ. 1-ին կիսամյակում` 90,7%):

Ըստ բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի 2012թ. առաջին կիսամյակում արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 1 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 3), ծանր հանցագործությունների 28 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 76), միջին ծանրության հանցագործությունների` 73 դեպք (2011թ.1-ին կիսամյակում` 36), իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունների` 64 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 63):

Հաշվի առնելով ԼՂՀ քրեական օրենսգրքում 2011թ. մայիսի 23-ին կատարված փոփոխությունները և նկատի ունենալով, որ 2012թ. առաջին կիսամյակում գրանցվել է 19 հատ 177-րդ հոդ. 2-րդ մասով և 4 հատ 178-րդ հոդ. 2-րդ մասով նախատեսված` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծանր համարվող 23 հանցագործության դեպք, ուստի կարելի է հետևություն անել, որ 2012թ. առաջին կիսամյակում արձանագրված ծանր հացագործությունները 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ իրականում նվազել են 25 դեպքով /76-(28+23)/ :

Կատարված վերլուծության արդյունքում պարզվել է նաև, որ 2012թ. առաջին կիսամյակում արձանագրված միջին ծանրության հանցագործությունների քանակը իրականում աճել է 7 դեպքով, այլ ոչ թե 37-ով /37-19-4-7/, քանի որ նույն ժամանակահատվածում գրանցվել է ԼՂՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հացագործության 19 դեպք /2011թ. 1-ին կիսամյակում ծանր հանցագործություն համարվող/, 178-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության 4 դեպք /2011թ. 1-ին կիսամյակում ծանր հանցագործություն համարվող/, ԼՂՀ քրեական օրեսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության 7 դեպք /2011թ. 1-ին կիսամյակում ոչ մեծ ծանրության հանցագործություն համարվող/, որոնք ԼՂՀ քրեական օրենսգրքում 2011թ. մայիսի 23-ին կատարված փոփոխություններից հետո ըստ բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի համարվել են միջին ծանրության հանցագործություններ:

Հաշվետու ժամանակահատվածում հանցագործությունների շարժընթացում արձանագրված վիճակագրական տվյալների ուսումնասիրությամբ որոշակի վերլուծություններ են կատարվել նաև նվազման և աճի միտում դրսևորած առանձին հանցատեսակների կապակցությամբ:

2012թ. 1-ին կիսամյակում ԼՂՀ տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 17 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 19), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 28 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 23), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 71 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 104), այդ թվում` 10-ը (2011թ. 1-ին կիսամյակում` 25) պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 61-ը` (2011թ. 1-ին կիսամյակում` 79) անձնական գույքի հափշտակության դեպքեր, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 6 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 6), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության 35 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 19):

Մարդու դեմ ուղղված հացագործությունները նվազել են 2 դեպքով: Մասնավորապես 2 դեպքով նվազել են սպանության դեպքերը, 4 դեպքով նվազել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: Սակայն 2 դեպքով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունների դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 2, 2012թ. 1-ին կիսամյակում` 4), այդ թվում` 1 դեպքով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 0, 2012թ. 1-ին կիսամյակում` 1):

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները աճել են 5 դեպքով (2011թ. 1-ին կիսամյակում` 23, 2012թ. 1-ին կիսամյակում` 28): Մասնավորապես 2 դեպքով աճել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով մահ պատճառելու դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 0, 2012թ. 1-ին կիսամյակում` 2), 2-ով աճել են խուլիգանության դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 7, 2012թ. 1-ին կիսամյակում` 9): 1 դեպքով նվազել են ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 9, 2012թ. 1-ին կիսամյակում` 8):

2012թ. 1-ին կիսամյակում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում 33 դեպքով նվազում է արձանագրվել (2011թ. 1-ին կիսամյակում`104, 2012թ. 1-ին կիսամյակում` 71): Մասնավորապես 15 դեպքով նվազել են պետական կամ հանրային գույքի հափշտակությունները (2011թ. 1-ին կիսամյակում` 25, 2012թ. 1-ին կիսամյակում` 10), այդ թվում` 9-ը դեպքով նվազել են հանրային գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 17, 2012թ. 1-ին կիսամյակու` 8), 6 դեպքով` հանրային գույքի գողության դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 7, 2012թ. 1-ին կիսամյակում` 1):

Անձնական գույքի հափշտակության դեպքերը նվազել են 18-ով (2011թ. 1-ին կիսամյակում` 79, 2012թ. 1-ին կիսամյակում` 61): Մասնավորապես 21 դեպքով նվազել են անձնական գույքի գողության դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 64, 2012թ. 1-ին կիսամյակում` 43), այդ թվում` 4-ով նվազել են բնակարանային գողությունները (2011թ. 1-ին կիսամյակում` 19, 2012թ. 1-ին կիսամյակում` 15): 3 դեպքով նվազել են անձնական գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 4, 2012թ. 1-ին կիսամյակում` 1): Սակայն 4 դեպքով ավելացել են անձնական գույքի հափշտակության դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 6, 2012թ. 1-ին կիսամյակու` 10):

2012թ. 1-ին կիսամյակում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 6 դեպք` (2011թ. 1-ին կիսամյակում` 6 դեպք): 2 դեպքով նվազել են հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու դեպքերը (2011թ 1-ին կիսամյակում` 3, 2012թ. 1-ին կիսամյակում` 1):

2012թ. 1-ին կիսամյակում պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակի զգալի` 16 դեպքով աճ է արձանագրվել (2011թ 1-ին կիսամյակում` 19, 2012թ. 1-ին կիսամյակում` 35): Մասնավորապես 3 դեպքով աճել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքերը (2011թ 1-ին կիսամյակում` 0, 2012թ. 1-ին կիսամյակում` 3), 11 դեպքով ավելացել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը (2011թ 1-ին կիսամյակում` 0, 2012թ. 1-ին կիսամյակում` 11):
«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply