Ճապոնացիներին ցունամիներից պաշտպանելու են «տապաններով»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2012 11:11

Ճապոնիայի իշխանությունները հանձնարարել են մշակել հատուկ «տապան» նավեր, որոնք կտեղակայվեն երկրի առափնյա շրջաններում ու կարող են  ցունամիների ժամանակ  ապահովել մարդկանց ծածկով  ու սնունդով:  Անցած տարի երկրաշարժի զոհերի 95%-ը ցունամիին էր բաժին ընկնում:  Իսկ նրանք, ում հաջողվել էր ծածկի տակ հայտնվել,  երկար ժամանկով  հայտնվել էին արտաքին աշխարհից կտրված վիճակում, քանի որ ցունամիից հետո ամենը ջրասույզ էր:

Հենց այս մտահոգությամբ  Ճապոնիայի իշխանությունները փրկության լրացուցիչ միջոցներից են համարում տապան-նավերը:

Հերմետիկ նավերը կարող են 30-50 մարդ տեղավորել, կլինեն առաջին անհրաժեշտության պարագաներով ու մթերքներով պահեստներ , ինչպես նաև զուգարաններ:

Դրանք կկայանվեն դպրոցների ու մյուս հիմնարկների մոտ:  Ցունամիի նախազգուշացման դեպքում մարդիկ կարող են ապաստանել փրկանավերում: Հնարավորության կա  այնտեղ մեկ շաբաթ անցկացնել: Նավի կորպուսը կարող է դիմանալ  զանազան բեկորների հարվածներին, որոնք կարող է ցունամիի արլիքը տարուբերել:

Հայտնվում է նաև, որ տապանի նախագիծը կավարտվի 2012-ի ֆինանսական տարվա վերջում: Նման մեկ նավի արժեքը նախնական գնահատումների համաձայն,  կկազմի մի քանի մլն իեն:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply