Պենտագոնը 2 նավ է ուղարկել Լիբիայի ափեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2012 10:45

Այսօր ԱՄՆ-ն Լիբիայի ափեր է ուղարկել ՌՕՈՒ-ի  2 ռազմանավ` հագեցած «տոմահավկ» թևավոր հրթիռներով: Նավերում, բացի անձնակազմից, ավելի քան 300 զինվոր կա: Այս քայլը Բենգազիում  սեպտեմբերի 11-ին ամերիկյան գլխավոր հյուպատոսության վրա կատարված ահաբեկչության ռեակցիան է, որի ժամանակ սպանվեցին  Լիբիայում ԱՄՆ հյուպատոս Քրիստոֆեր Սթիվնսն ու ևս 3 դիվանագետ:

Պենտագոնում ասում են, որ նավերի հրամանատարներին կոնկրետ առաջադրանքներ չեն տրվել: Նույնիսկ, եթե նախագահ Օբաման հրամայի ուժով պատասխանել դիվանագետների սպանությանը, միևնույն է, նավի հրամանատարները որոշակի տարածություն կթողնեն մանևրի համար այն իմաստով, որ իրենք տեղում կորոշեն իրենց գործողությունների բնույթը:

Վաշինգտոնում չեն բացառում , որ Բենգազիում հյուպատոսության վրա հարձակումը նախօրոք պլանավորած էր` Նյու Յորքի սեպտեմբերի ահաբեկչության 11-ամյա տարելիցի առիթով:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply