Չեխիայում արտակարգ իրադրություն է մտցվել ալկոհոլից մահվան ալիքի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2012 8:57

Վերջին օրերին Չեխիայում 19 մարդ է մահացել ու 24-ն էլ հոսպիւալացվել` մեթանոլի պարունակությամբ օղի և ռոմ խմելուց հետո: Դրա  պատճառով էլ Չեխիայի կառավարությունը հայտարարել է արտակարգ իրադրություն:

Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը քաղաքացիներին կոչ է արել չօգտագործել  “անորոշ ծագում ունեցող ցանկացած տեսակի” ալկոհոլ: Սակայն իշխանությունները կարծում են, որ մահվան ելքով դեպքերի թիվը կավելանա:

Հայտնի է, որ մահացածներից 8-ը հյուսիս-արևելքի բնակիչներ են եղել: 2-ը մահացել են հարևան Լեհաստանում: Զոհերից մի քանիսը կուրացել են: Մյուսներին կոմային վիճակի են բերել` հուսալով, որ բժիշկները կարող են փրկել:

Ոստիկանության ղեկավարն ասում է, որ մահվան բոլոր դեպքերը կապված են: Ստուգվել է 400 կրպակ ու երկրի շուկաները ու  դրանցից 70-ում հայտնաբերել են կեղծ ալկոհոլ: Ձերբակալվել են 2 կասկածյալ, մեկն արևմուտքի Զլին քաղաքից է, իսկ մյուսը` հյուսիսարևելյան Գավիրժովից:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply