Բիգ-Բենը վերանվանել են Եղիսաբեթ II-ի պատվին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2012 8:41

Լոնդոնի վեսթմիստրյան պալատի ժամացուցային աշտարակը, որն առավել հայտնի է  որպես Բիգ- Բեն, պաշտոնապես վերանվանվել է Եղիսաբեթի աշտարակ` ի պատիվ Մեծ Բրիտանիայի  կառավարող թագուհի Եղիսաբեթ II-ի:

Աշտարակը վերանվանելու պաշտոնական հանդիսությունը տեղի է ունեցել չորեքշաբթի, սեպտեմբերի 12-ին:

Առաջարկը հայտնվել է 2012-ին, մինչ թագուհու կառավարման 60-ամյա հոբելյանը, որի օգտին արտահատվեցին բրիտանական պառլամենտի ներքին պալատի  պատգամավորների կեսից ավելին, իսկ հունիսի վերջին համապատասխան փոփոխությունները հաստատեց Համայնքների պալատը:

Աշտարակը կառուցվել է 1858-ին: Բարձրությունը 96,3 մ է: Այն մեծ Բրիտանիայի ամենաճանաչվող խորհրդանիշերից մեկն է:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply