Մեքսիկայի 4 նահանգներին սպառնում է արևադարձային Kristy փոթորիկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2012 8:27

Դրա հետ կապված Սոկորրո և Սան- Բենեդիկտո կղզիներում հայտարարվել է կանաչ աստիճանի տագնապ, իսկ Մեքսիկայի 4 նահանգում այն   կապույտ աստիճանի է հասցվել:

Քամու արագությունը  75 կմ/ժամ է, տեղ-տեղ  հասնում է 95կմ/ժամի:

Օդերևութաբանները  կանխատեսում են ուժեղ անձրևներ խաղաղօվկիանոսյան առափնյա շրջաններում:

Արևադարձային քամին անուն է ստանում այն ժամանակ, երբ դրա արագությունը հասնում է 62 կմ/ժամի , իսկ փոթորիկը մրրիկի է վերածվում, եթե դրա արագությունը գերազանցում է 119կմ/ժամը: Որպեսզի փոթորիկը ստանա առաջին աստիճան ըստ Սաֆֆի-Սիմփսոնի սանդղակի,  քամու արագությունը  պետք է գերազանցի 120 կմ/ժամը:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply