«ՀՀ վարչապետի գավաթ 2012» ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը կատարվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 12, 2012 23:19

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ 2012» ֆուտբոլային մրցաշարի մասնակից թիմերի վիճակահանությունը:

Մրցաշարին մասնակցում են պետական կառավարման 14 գերատեսչությունների թիմեր, որոնք բաժանված են երկու ենթախմբերի:

«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը հիմնադրվել է 2009 թվականին: Մրցաշարն անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ։ Ֆեդերացիան տրամադրում է մարզադաշտերը, մարզագույքը և մրցավարական կազմը:

Մրցաշարն ուղղված է պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի արմատավորմանը պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում։

«ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարն անցկացվելու  է չորրոդ անգամ։

Առաջին, երկրորդ, երրորդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն համապատասխանաբար 600 հազար, 400 հազար, 200 հազար դրամով,  գավաթներով, մեդալներով և մարզահագուստներով։ Խաղերը կայանալու են Երևանի «Փյունիկի», Աշտարակի, Աբովյանի մարզադաշտերում:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply