Ռոբերտ Քոչարյանի շունը դատարկ տեղը չի հաչում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 12, 2012 18:43

Ռուբեն Հայրապետյանի «Նուվել դ’ Արմենի» ամսագրին տված հարցազրույցի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ առաջին անգամ է մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության:

«Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասականար դա (կամ էլ` իրեն պետք է հասկացնեին) և հանդես գար համապատասխան բացատրություննե­րով: Ցավոք, դա տեղի չունեցավ: Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերևս միայն կուսակիցներն ու ալարկոտները: «Լռությունը` ոսկի է» ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի հա­մար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ «մտքերի» այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտա­կան-կոնսպիրատիվ շեղումով:

Ի դեպ` շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլ­դեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխա­վոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»,-ասաց Սողոմոնյանը:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply