Լյուդմիլա Սարգսյանը Առողջապահության նախարարին. «Լավ չեք համագործակցում բնապահպանների հետ և չեք տիրապետում նրանց ունեցած տվյալներին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2012 18:42

ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը [խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին հարցեր ուղղեց . «Ունենք վիճակագրական տվյալներ հանքարդյունաբերական գոտիներում բնապահպանական չափորոշիչների խախտման դեպքում բնակչության ձեռք բերված հիվանդությունների վերաբերյալ: Ի՞նչ քայլեր են տարվում այդ և հանքարդյունաբերական գոտիներում բնակության համար առողջապահական պարտադիր ապահովագրություն կիրառելու ուղղությամբ, ի՞նչ պատժամիջոցներ կարող է սահմանել նախարարությունը հանքարդյունաբերողի նկատմամբ»:

Առողջապահության նախարարը պատասախանեց, որ իրենց հետազոտությունները` հիմնականում վիճակագրական տվյալները, բնակչության շրջանում նման շեղումներ չեն հայտնաբերել, ուստի նախարարությունը հարկ չի համարում լրացուցիչ գիտական ուսումնասիրություններ կատարել այդ ոլորտում: «Եթե դուք ունեք տվյալաներ, ապա տրամադրեք մեզ, մենք կուսումնասիրենք»,-առաջարկեց Դումանյանը:

Լյուդմիլա Սարգսյանին չգոհացրեց նախարարի պատասխանը. «Հավաբանար Դուք լավ չեք համագործակցում բնապահպանների հետ և չեք տիրապետում նրանց ունեցած տվյալներին»,-ասաց նա` խորհուրդ տալով նախարարին բնապահպանների հետ կազմակերպել հանդիպումներ, իմանալ, թե ի՞նչ է կատարվում հանքարդյունաբերական շրջաններում:

Նախարարը խոստացավ ընդունել Լյուդմիլա Սարգսյանի առաջարկը և բնապահպանների հետ հանդիպում կազմակերպել` քննարկելու իրավիճակը:

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply