Վաղը տեղի կունենա “Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք” ծրագրի շինարարության պաշտոնական մեկնարկը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 12, 2012 18:07

Սեպտեմբերի 13-ին` ժամը 10:00-ին, Երեւան-Արարատ ճանապարհահատվածի շինարարական սկզբնամասում(ԿՄ 9+312) տեղի կունենա “Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք” ծրագրի շինարարության պաշտոնական մեկնարկը, որին կմասնակցեն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն” ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, ՀՀ կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուներ, Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր: Ներկա է լինելու նաև շինարարությունն իրականացնող` իսպանական Izolux Corsan ընկերության նախագահ պարոն Ֆրանսիսկո Գարսիան:Նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում` Երեւան-Արարատ ճանապարհահատվածի շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքարի տեղադրման արարողություն, Աշտարակ քաղաքում “Isolux Corsan” շինարարական ընկերության եւ “Safege”(Բելգիա) ինժեներական ընկերության համատեղ գլխամասային գրասենյակի հանդիսավոր բացում, և այլն:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply