Ավտովթար Գյումրիում. տուժել են զինվորականներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2012 18:01

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ «ԲՄՎ 316 A»  մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:  Պատահարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել և նույն օրը ժամը 16:10-ին ք. Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Կելերի Գրիգորյանը՝ ծնված 1981թ., ում վիճակը միջին ծանրության է, նույն զորամասի ավագ լեյտենանտ Աղասի Քերոբի Մկրտչյանը՝ ծնված 1977թ., վիճակը՝ միջին ծանրության, և կապիտան Հարություն Մովսեսի Նավասարդյանը՝ ծնված 1985թ.: Վերջինս չի տուժել:

Կատարվում է հետաքննություն:

 

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply