Տեղի կունենա «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2012 17:58

Գեներալ-լեյտենանտ  Մովսես  Սիլիկյանի  ծննդյան  150-րդ  տարեդարձի  առթիվ սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում  տեղի կունենա  «Մովսես  Սիլիկյան  զորավարը» խորագրով գիտաժողովը:

Գիտաժողովին ելույթներով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Աշոտ Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Ամատունի Վիրաբյանը:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply