Դրսում աշխատելը վատ բան չէ. ԳՊԿ նախագահ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2012 16:58

Մեր ուժերի ներածին չափով փորձում են ապահովել գիտության երիտասարդացում.. այս մասին տեղի ունեցած ասուլիսին ասաց  ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` հավելելով, որ ձեռնարկվող քայլերը, սակայն,  բավարար չեն, որ երիտասարդներն արտերկիր չգնան:

«Սոցիալական խնդիրները բազմաթիվ են Հայաստանում, հատկապես գիտնականների առումով, և առայժմ մենք ի վիճակի չենք վճարել 1000, 2000, 3000 դոլար աշխատավարձ, որ  պահանջարկված մարդը գա և աշխատի Հայաստանում:  Բայց կան հիմնարկներ, որտեղ երիտասարդների թիվն ավելացել է»:

Հարությունյանը նաև նշում է, որ աշխատող երիտասարդներն էլ երբեմն արտերկրից ամսական 4-5 հազար դոլար աշխատավարձով աշխատանքի առաջարկ են ստանում  ու մեկնում:

«Անկեղծ ասած դրսում աշխատելը վատ բան չէ: Եթե Հայաստանն այսօր ի վիճակի չէ բարձր աշխատավարձ և համապատասխան աշխատանքային պայմաններ ապահովել երիտասարդների համար, թողնել այս մարդկանց Հայաստանում այդքան էլ ճիշտ չէ: Ավելի լավ չէ՞ այս մադը գնա  դրսում իր ունակությունները դրսևորի, կատարելագործվի, ստանա լուրջ գիտական արդյունքներ, հետագայում էլ մենք կփորձենք այդ մարդուն նորից բերել Հայաստան»:

«Անկախ»-ի հարցին, թե եթե պահելու հնարավորություններ չկան, արդյոք վերադարձնելու միջոցներ կլինեն, Հարությունյանը պատասխանեց. « Վերադարձնելը բառացիորեն պետք չէ հասկանալ: Վերադարձնելու տարբեր եղանակներ կան: Ինտերնետի դարում շատ հեշտ է նստել և օն-լայն աշխատել: Հետո կարող են գիտական ծրագրերի ղեկավար լինել»:

«Անկախ»-ի դիտարկմանը, թե արդյոք ուղեղներ արտահանող երկիր լինելու հեռանկարը նորմալ է, Հարությունյանը նշեց. « Գլոբալացված աշխարհում դա նորմալ է ընկալվում»:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply