Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “Օրանժ Արմենիա” ՓԲԸ -ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2012 16:19


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “Օրանժ Արմենիա” ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ:
Ողջունելով և շնորհավորելով նոր պաշտոնավարման հետ կապված` քաղաքապետն ընդգծել է քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում կատարելագործմանն ուղղված բարեփոխումների և նոր ծրագրերի իրականացման կարևորությունն ու համոզմունք հայտնել, որ ընկերության հետ ներկա համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի` նպաստելով Երևանի բնակիչների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելու ծրագրերին:
“Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև կան հաջողված համագործակցության օրինակներ, որի շրջանակում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Ողջունելի է այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանի և “Օրանժ Արմենիա” ընկերության միջև համագործակցության արդյունքում ստացված պիլոտային նախագիծը հաջողությամբ իրականցվեց, ինչի արդյունքում Երևանի ավտոբուսների ուղևորներն այսօր արդեն օգտվում են անվճար Wi-Fi ինտերնետից: Այսօր ընկերությունը հանդիսանում է քաղաքապետարանի լավագույն գործընկերներից մեկը”,-նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` “Օրանժ Արմենիա” ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը բարձր է գնահատել քաղաքապետի պատրաստակամությունը հետագա համագործակցության ուղղությամբ և նշել է, որ ընկերությունը ևս ակնկալում է քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր իրականացել:
“Գործընկերային այն ավանդույթները, որոնք ձևավորվել են այս տարիների ընթացքում քաղաքապետարանի հետ հուսով եմ կպահպանվեն, կշարունակվեն և կզարգանան”,-նշել է Ֆրանսիս Ժելիբտերը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ զարգացող Երևանն այսօր լավ հնարավորություն է ընձեռում ներդրումային ծրագրերի իրականացման համար և քաղաքապետարանն էլ, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցել և օժանդակել համատեղ նոր ծրագրերի իրականցմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 678 անգամ:
Print Friendly

Leave a Reply