Չեմպիոնները հանդիպեցին լրագրողներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 12, 2012 16:18

Ստամբուլում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում չեմպիոն դարձած Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հանդիպեց լրագրողներին:

Ներկա էին հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը, գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը:

Բոլորն էլ միաբերան հայտնեցին, թե դեռևս ուշքի չեն եկել կատարվածից և շատ ուրախ են:

Ի պատասխան այն հարցի, թե Հունգարիայի հավաքականի հետ մրցամարտից առաջ Պետրոսյանն Արոնյանին տեղեկացրել էր նրա մրցակի` իր փեսայի գաղտնի քայլերի մասին, կամ էլ ` հակառակը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ասաց , որ ամեն ինչի մասին վկայում է այդ մրցամարտում գրանցված մարտական ոչ-ոքին:

Պետրոսյանը հայտնեց, որ  թերթերում գրում են, թե մեր հավաքկանը թիմային ոգի ունի, դա ճիշտ է և համապատասխանում է իրականությանը: «Երբ  պարտվեցինք Չինաստանի թիմին, նման դեպքերում բոլոր թիմերում էլ լինում են խոսակցություններ, մինչդեռ, մեր մոտ նման բան չեղավ։ Անմիջապես սկսեցինք նախապատրաստվել հաջորդ մրցամարտին: Շատ կարեւոր է, որ թիմում կա այդ մթնոլորտը՝  մեկը` բոլորի, բոլորը մեկի համար։ Եվ կարողացանք այդ պարտությունից հետո չորս հաղթանակ տանել»,- ասաց նա:

Վլադիմիր Հակոբյանն էլ պարզաբանեց, որ թեև ասել է առաջիկայում հեռանալու է թիմից, սակայն կշարունակի խաղել: Արշակ Պետրոսյանն էլ հայտնեց, որ նա պարզապես կատակել է, երբ ասել է, թե այլևս չի խաղալու:

Լևոն արոնյանը նշեց, որ ձգտելու է աշխարհի չեմպիոն դառնալ, բայց նա շեշտեց, որ աշխարհի չեմպիոններ շատ չեն եղել, դժվար է այդ տիտղոսը նվաճելը, բացի այդ պետք է բախտն էլ ուղեկից լինի:

Լևոնը նաև ասաց, որ Երևանը շատ է սիրում և հաճույքով զբաոսնում է հատկապես Կասկադի մերձակայքում:

Մովսիսյան էլ նշեց, որ այս օրերին թեև բնակվել է Բանգլադեշում, սակայն ինքը նույնպես սիրում է մայրաքաղաքի կենտրոնական հատվածում ժամանակ անցկացնել:

Գաբրեիլ Սարգսյանը պարզաբանեց, որ ինքն ամենից շատն է խաղացել` 11 պարտիա, քանի որ մարզիչն իրեն վստահում է, ինքն էլ փորձել է արդարացնել իրեն և ստացվել է: Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչու նա մեծ հաջողություններ չունի անհատական մրցաշարերում, Սարգսյանը դժվարացավ որևէ բան ասել:

Տիգրան Պետրոսյաննէլ հայտնեց, որ թեև ընդամենը 3 պարտիա է օլիմպիադայում խաղացել, բայց պատրաստ էր առիթի դեպքում փոխարինել խաղընկերներին:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply