Սարդարապատ» հուշահամալիրում տեղի կունենա «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 12, 2012 16:06

Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում տեղի կունենա «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողովը:
Գիտաժողովին ելույթներով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Աշոտ Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Ամատունի Վիրաբյանը:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողներին «Սարդարապատ» հուշահամալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի սեպտեմբերի 14-ին, ժամը 11:30-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply