Կիրականացվի առավել ակտիվ աշխատող 100 հայ գիտնականների հավելավճարների մրցույթ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2012 15:48

«Հաջորդ տարի նոր մրցույթ կունենանք: Կանցկացնենք առավել ակտիվ աշխատող 100 հայ գիտնականների հավելավճարների մրցույթը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելոլով ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տարեկան գործունեությունը, ասաց ԳՊԿ նախագահ  Սամվել Հարությունյանը: – Նպատակն է ֆիքսել վերջին 5 տարիներին առավել հաջող արդյունքներ ցուցաբերած գիտնականներին, որոնց աշխատավարձին հավելավճարի տեսքով որոշակի գումար կավելանա: Գումարի ծավալների մասին առայժմ չեմ կարող խոսել, դա կլինի 70-100 հազար դրամի շրջանակներում»:

Հարությունյանը նշում է, որ մինչև տարեվերջ կոմիտեն նախատեսում է անցկացնել նաև այլ մրցույթներ` երիտասարդ  գիտաշխատողների հետազոտությունների անցկացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման գիտական թեմաների, կիրառական արդյունքների ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների  մրցույթները:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply