18-ամյա աղջկա ոտքը մնացել էր ավտոբուսի դռների արանքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2012 15:17

Այսօր` 14:09-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում` Վ.Սարոյանի արձանի մոտ, աղջկա ոտքն արգելափակվել է «Բոգդան» մակնիշի ավտոբուսի դռների արանքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ  դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները դռների արանքից ազատել են 1994թ. ծնված Նելլի Հակոբյանի ոտքը, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց: Տուժածը,  ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply