Գալուստ Սահակյանը ևս տեղյակ չէ Ռուբեն Հայրապետյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2012 14:09

«Ես էլ նրանից լուրեր չունեմ, որովհետև առավոտից իրիկուն զբաղված եմ Ազգային ժողովի նիստերով»,- այսօր ԱԺ միջանցքում «Անկախ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պագամավոր Գալուստ Սահակյանը, երբ «Անկախ»-ը փորձեց հետաքրքրվել Ռուբեն Հայրապետյանից:
Ինչ վերաբերում է Ռ. Հայրապետյանի` վերջերս «Նուվել դ’ Արմենի Մագազին» հայկական ամսագրին տված աղմկահարույց հարցազրույցին, ապա այս հարցով ևս Գալուստ Սահակյանը դժվարացավ հստակ բան ասել. «Խնդիրը հետևյալն է` նախ պիտի իմանալ` արել է, թե չի արել, ինչու եմ էդպես ասում, որովհետև էն շրջանակը, որի մասին խոսում են, ես կարծում եմ` բավականին ոչ բացասական փոխհարաբերություններ կան:
Այն հարցին, թե հնարավոր է, որ այդ հարցազրույցը Ռուբեն Հայրապետյանի կողմից չի եղել, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ, որ ինչ-որ փորձ է կատարվել որոշակիորեն ապատեղեկատվություն հաղորդել հասարակությանը»:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ չեն դադարում քննարկումներն ու խոսակցությունները Ռուբեն Հայրապետյանի` «Նուվել դ’ Արմենի» ամսագրին տված հարցազրույցի վերաբերյալ, որտեղ նա մեղադրել էր մի շարք քաղաքական ազդեցիկ գործիչների` իր դեմ կատարած որոշ քայլերի համար, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply