Այսօր ԱԺ նիստն սկսվեց պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի ծննդյան օրը շնորհավորելով
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 12, 2012 13:46
Այսօր ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի ծննդյան օրն է, բոլոր պատգամավորները հոտնկայս շնորհավորեցին իրենց գործընկերոջ ծննդյան օրն, այնուհետև սկսեցին նիստը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց շարունակել երեկ կիսատ մնացած հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ երեկ քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը քվեարկության դրվեց նաև այսօրվա նիստին:
99 կողմ, 8 ձեռնպահ արդյունքներով որոշումն ընդունվեց և սկսվեց հերթագրված պատգամավորների ելույթները երեկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած 2011 թվականի հաշվետվության վերաբերյալ:
ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ պառլամենտի կեսը գործարարությամբ է զբաղված, ինչը մեր սահմանադրությամբ հակացուցված է պատգամավորներին: Եվ, բնականաբար, այն գործադիրը, որ պետք է հանձնարարի Վերահսկիչ պալատին` գնալ այս կամ այն ոլորտն ու բնագավառը ստուգելու, պառլամենտի կեսը չի կարող ընդդիմանալ, որովհետև միլիոնատեր գործարարներ են, և կաշկանդված են ազատ լինելու և Վերասհկիչին խնդիրներ տալու հարցում:
Մանուկյանը նաև խորհրդարանին հիշեցրեց, որ մինչև 2006 թվականը վերահսկիչ պալատը Ազգային ժողովի մարմին էր. «Փոքր էլեմենտ է, բայց կարևոր, քանզի Վերհասկիչ պալատի նախագահը նստում էր հենց խորհրդարանում, և նա ամբողջությամբ ուներ այն ֆունկցիան, որը ես պատկերացնում եմ, դա վերահսկողական ֆունկցիան էր, Ազգային ժողովի գործիքը` բյուջետային, ֆինանսական ելքերի և մուտքերի վերհսկելու համար: Սակայն մենք 2006 թվականից ի վեր այդ ֆունկցիան չունենք, մինչդեռ այս առումով Իշխան Զաքարյանը պետք է իր թիկունքին զգար հենց այս կառույցի շնչառությունը: Այսօր այդ կառույցը այս մարմնի կողմից պաշտպանված չէ»:
Ուստի Արամ Մանուկյանը նկատեց, որ Վերահսկիչ պալատի նախագահը չի կարող մտնել այn հիմնարկները, որտեղ տաբու է կամ կատարել այն գործառույթները և հրապարակել այն արդյունքները, որոնք ինքը կարող է անել:
Նա նաև նշեց մի հանգամանք ևս, ըստ որի Վերահսկիչ պալատը չի կարող կատարել իր ֆունկցիաները. «Ես այդպես էլ որևէ ելույթում “կոռուպցիա” բառը չլսեցի: Մինչդեռ վերահսկիչ պալատի հիմնական նպատակը պիտի լինի կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարը»:





Facebook
Tweet This