Սեմ Բասիլա.իսլամը քաղցկեղային ուռուցք է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2012 13:42

Գրող ու ռեժիսոր Սեմ Բասիլան` իսլամի ու Մուհամեդ մարգարեի մասին սկանդալային ֆիլմի ռեժիսորը ընդհատակ է անցել, վախենալով մահափորձից;

«Wall Street Journal» տվյալներով, Բասիլան իսրայելցի է, ապրում է ԱՄՆ-ում: Նրա ֆիլմը սյուժետային ժապավեն է` հիմնված Եգիպտոսում ղպտիների ճնշման պատմության վրա, ինչն իսլամական պետություններում բուռն  զայրույթ է առաջացրել: Հավանաբար,  մահմեդականները հատկապես դժգոհ են մնացել, որ Մուհամեդը ֆիլմում ներկայացվել է որպես կնամոլ ու հարբեցող;

Իսկ մոլեռանդները խոսքից անմիջապես են անցել գործին: Սեպտեմբերի 11-ին դրանով էին պայմանավորված Եգիպտոսում ու Լիբիայում նրանց հարձակումները ԱՄՆ դեսպանատների վրա:

Իսկ 56-ամյա Բասիլան իր գաղտնի թաքստոցից այսօր, զրուցելով լրագրողների հետ,  իրենն է պնդում` իսլամը` քաղցկեղային ուռուցք է մարդկության մարմնին և վերջ: Ժապավենի նպատակը իսլամի կեղծավորությունը մերկացնելն է: Բասիլի կարծիքով, իսլամն ատելության կրոն է;

ԱՄՆ-ում ֆիլմը ներկայացնում է սկանդալային ճանաչում ստացած ֆլորիդացի պաստոր Թերի Ջոնսը, որը հրապարակայնորեն այրեց Ղուրանը;

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply